Avero Latex Ջրակայուն լատեքսային ներկ

Ինֆո Avero Latex Ջրակայուն լատեքսային ներկ՝ նախատեսված շինության ներքին մակերեսների և այլ ծածկույթների ներկման համար:

Մանրամասներ

Բնութագիր: Չեն խոչընդոտում օդափոխանակությանը։ Օժտված են բարձր ծածկողականությամ նախնական գույնի երկարաժամկետ պահպանման հատկությամբ։ Ժամանակի ընթացքում չեն կորցնում նախնական տեսքը, չեն դեղնում։ Էկոլոգիապես մաքուր են և անվտանգ։
Տեսակ: Ջրակայուն լատեքսային ներկ՝ նախատեսված շինության ներքին մակերեսների և այլ ծածկույթների ներկման համար:
Նշանակություն: Նախատեսված է շինության ներքին մակերեսների (բետոն, գիպս, ծեփամածիկ, փայտ, պաստառ) և այլ ծածկույթների, մասնավորապես, առավել հաճախակի ինտենսիվ լվացման-մաքրման կարիք ունեցող, շահագործման բարձր ցուցանիշով օժտված մակերեսների ներկման համար (օր. միջանցք, խոհանոց, լոգասենյակ և այլն):
Բաղադրիչներ: Ակրիլային սոպոլիմեր և անօրգանական լցանյութեր:
Ծածկույթ: Փայլատ և սպիտակ:
Օգտագործումը: Օգտագործելուց առաջ ներկը լավ խառնել: Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել ներկի զանգվածի 10%-ի չափով ջուր: Ավելացվող ջրի քանակը մեծապես կախված է կիրառման եղանակից և մակերեսի տեսակից: Աշխատանքը կատարել վրձնով, ներկագլանով և փոշեցրիվ գործիքով, ըստ պահանջի՝ 1-2 շերտով: Ներկման աշխատանքները կատարել +5°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային և օդի խոնավության ոչ ավել, քան 80% պայմաններում: Աշխատանքից հետո գործիքները լվանալ ջրով: Օգտագործված տարաներն աղբահանել սահմանված կարգով:
Չորացման ժամանակ: 1 ժամ
Լվացքի աստիճան: 2
Սպասարկում: 130-160g/m²